Մարմնի խնամք
Ի՞նչ անել արմունկների մուգ գույնի դեպքում. ankakh.com
Միայն երեխաների ու դեռատի աղջիկների արմունկներն են լինում սպիտակ: Ժամանակի ընթացքում արմունկների մաշկն անխուսափելիորեն մգանում է, դառնում անհարթ, որոշ դեպքերում թեփոտում է ու նույնիսկ ցավում:
Երբեմն մուգ արմունկների պատճառը ներզատիչ համակարգի խանգարումն է, վահանաձև գեղձի հիվանդությունը, որն այլ կերպ անվանում են «Բերի համախտանիշ»: Արմունկների մաշկի մգացման կարող է հանգեցնել նաև A և B վիտամինների պակասը: Նման դեպքում պարտադիր է մասնագետի օգնությունը:
Պատճառ է նաև աշխատանքի, ընթերցանության ու հաց ուտելու ժամանակ արմունկներով սեղանին հենվելու սովորությունը:
Ցավոք, սովորությունը զորեղ է, ու հետ սովորելու համար գիտակցություն, կամք ու մեծ ցանկություն է պահանջվում:
Իսկ ի՞նչ կարելի է անել, որ մուգ արմունկները աչքի չզարնեն:
Բանն այն է, որ մեծ մասն այդ գույնը «սխալ է մեկնաբանում»` կարծելով, որ դա պայմանավորված է անբավարար խնամքով կամ անմաքրությամբ:
Շատերը ձեռքերը քսուկապատելուց հետո չեն մոռանում նաև արմունկների մասին: Դա խելացի քայլ է, սակայն խնդրի լուծման համար` ոչ բավարար: Որքան մարդը հասուն է, այնքան խնդրի լուծման համար պետք է ջանք դնի: Այս դեպքում կարող են օգնության հասնել ժողովրդական իմաստուն միջոցները.
Կիտրոն. կիսած կիտրոնը ո՛չ միայն արմունկների գունաբացման համար հրաշալի միջոց է, այլև կփափկեցնի կոշտացած մաշկը: Կիտրոնով պետք է շփել արմունկները կամ արմունկը մտցնել կիսած կիտրոնի մեջ ու առաձգական կապով ֆիքսել վրան: Կիտրոնը հեռացնելուց հետո առատ քսուք պետք է քսել:
Նույն նպատակի համար կարելի է նաև թուրինջ օգտագործել, սակայն պետք է հիշել, որ եթե արմունկների մաշկը վնասված է, ապա ավելի լավ է հետաձգել այդ գործողությունը:
Անուշադրի սպիրտով լոգանք արմունկների համար.1 լ տաք ջրին ավելացնել 1 թ/գդալ անուշադրի սպիրտ ու մի քիչ հեղուկ օճառ: Այս խառնուրդը լցնել 2 պլաստիկե ամանի մեջ ու արմունկները 15-20 րոպե դնել այդ լուծույթի մեջ, ապա լվանալ գոլ ջրով, չորացնել ու կրկին քսուկապատել: Այս միջոցը նույնպես ո՛չ միայն սպիտակեցնում է արմնկամաշկը, այլև` փափկեցնում:
Շատերին են հայտնի ձեթով լոգանքներն արմունկների համար: Տաք, հաճելի ջերմության ձեթով (զեյթունի, նշի, երգիպտացորենի) ամանի մեջ իջեցնել արմունկները, ապա 4-5 րոպե այդ ձեթով մերսել: Դրանից հետո ձեթի ավելցուկը մաքրել անձեռոցիկով: Լվանալ պետք չէ, քանի որ ձեթն ամբողջությամբ ներծծվում է:
Խնձորի քացախով թրջոց. 2-3 ճ/գդալ որակյալ քացախին նույնքան ջուր ավելացնել, ապա երկու թանզիվե անձեռոցիկ թրջել այդ լուծույթով ու դնել արմունկներին, փաթաթել առաձգական կամ սովորական թանզիվով: Նման միջոցը պետք է կիրառել 10-12 օր, կես ժամ տևողությամբ:
Կօգնի նաև կարտոֆիլը. հում կարտոֆիլի քերուկը (ամենամանր անցքերով անցկացրած) նույնպես արդյունավետ սպիտակեցնող միջոց է, բացի այդ, օսլան փափկեցնում է արմնկի մաշկը:
Դիմակների ու թրջոցների միջոցով լավ արդյունք ստանալու համար հարկավոր է արմունկների կոպիտ մաշկը կանոնավոր մաքրել:
Նուրբ փիլինգը թթվասերի մեջ կիտրոնի հյութի ավելացմամբ կամ թթու դրած կաղամբը լավ կսպիտակեցնի ու կմաքրի մուգ հատվածները: Մշակված հատվածները պետք է լվանալ սառը հոսող ջրով ու խոնավացնող քսուկ քսել:
Լավ արդյունք է տալիս աղով ու թթվասերով խառնուրդը. հարկավոր է 2 ճ/գդալ թթվասերին ավելացնել 1 ճ/գդալ աղ: Խառնուրդը քսել արմունկների մաշկի խնդրահարույց հավածներին, 2-3 րոպեից լվանալ ու սնուցող քսուկ քսել:
02.02.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
